Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է ռեկորդային 172 մլրդ դոլարի. Bloomberg

 Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է ռեկորդային 172 մլրդ դոլարի. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է 171,6 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է գործարարի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Միլիարդատիրոջ բարեկեցության աճը պայմանավորված Է Amazon-ի՝աշխարհում խոշորագույն առցանց մանրավաճառի բաժնետոմսերի բարձրացմամբ. հուլիսի 1-ի արդյունքներով՝ այն ավելացել Է 4,4 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ ռեկորդային 2 878,7 դոլար:

Ըստ գործակալության՝ միայն 2020 թվականի առաջին կեսին գործարարը, որին պատկանում Է ընկերության բաժնետոմսերի 11 տոկոսը, հարստացել Է 56,7 միլիարդ դոլարով: Նախորդ ամենաբաձր մեծությանը՝ 167,7 միլիարդ դոլարին, Բեզոսը հասել Է 2018 թվականի սեպտեմբերին՝ մինչեւ կնոջից՝ Մակքենզիից, բաժանվելը, որն ապահարզանից հետո դարձել Է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Մակքենզի Բեզոսի կարողությունը, որն Amazon-ի բաժնետոմսերի 4 տոկոսի սեփականատերն Է, գնահատվում Է 56,9 միլիարդ դոլար:

Ապրիլին Forbes հանդեսը երրորդ անգամ անընդմեջ Բեզոսին Է հատկացրել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին տեղը: Այդ պահին, հանդեսի փորձագետների հաշվարկներով՝ նրա կարողությունը գնահատվել Է մոտավորապես 113 միլիարդ դոլար: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը՝ 98 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանիշի երրորդ հորիզոնական Է բարձրացել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում Է 76 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am