Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում ևս ապահովվելու արտակարգ դրության պայմանները քննությունների ընթացքում

Գեղարքունիքի մարզում  ևս ապահովվելու արտակարգ դրության պայմանները  
քննությունների ընթացքում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հուլիսի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  դրանք Գեղարքունիքի մարզում անցկացվելու են Գավառ քաղաքի համար 1 եւ 3 հիմնական եւ  համար 8 միջնակարգ դպրոցներում: Մարզում այս տարի միասնական քննություններին կմասնակցի 749 դիմորդ: Գավառի համար 1 հիմնական դպրոցում միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, 6-ին եւ 8-ին, Գավառի համար 3 հիմնական դպրոցում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին, իսկ Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում՝ հուլիսի 6-ին:

«Համավարակով պայմանավորված՝ միասնական քննություններին նախորդելու են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք քննության մասնակիցների համար կապահովեն անվտանգ միջավայր: Անվտանգության միջոցառումները իրականացվելու են Գեղարքունիքի մարզպետարանի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության եւ տվյալ կրթական հաստատության տնօրինության համատեղ ուժերով:

Քննասենյակներում դիմորդների նստարանների միջեւ ապահովվելու է 2 մետր հեռավորություն, իսկ դպրոցի շենքից դուրս իրականացվում է գծանշում՝ դիմորդների միջեւ անհրաժեշտ հեռավությունն ապահովելու համար։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները քննություններից մեկ օր առաջ քննական կոնտրոններում իրականացնելու են ախտահանման աշխատանքներ: Նախատեսված է միասնական քննությունների օրերին քննասենյակները ապահովել ձեռքերի ախտահանման նյութերով, ախտահանված գրիչներով, խմելու ջրով եւ փակ աղբամաններով: Դպրոցներում կհերթապահեն բուժաշխատողները, որոնք քննասենյակ մտնելուց առաջ կապահովեն դիմորդների ջերմաչափումը, ձեռքերի ախտահանումը եւ, անհրաժեշտության դեպքում, կտրամադրեն դիմակներ։ Քննությունների մասին զգուշացված է նաեւ շտապօգնության ծառայությունը: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ քննությունների օրերին դպրոցների տարածքները կհսկեն ոստիկանության աշխատակիցները Դիմորդների՝ քննասենյակ մուտք գործելուց հետո ծնողներին, համապատասխան կարգի պահպանմամբ, կթուլատրվի մոտենալ մոնիտորին և հետևել քննությունների ընթացքին:»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am