Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գանձասար-Կապան»-ը հաղթանակ կորզեց «Փյունիկ»-ի դեմ խաղում

«Գանձասար-Կապան»-ը հաղթանակ կորզեց «Փյունիկ»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում խփած գնդակի շնորհիվ: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին Մանուչարյանը և Սարգսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-ից աչքի ընկավ Հարությունյանն, ով դուբլի հեղինակ դարձավ:  «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ասլանյանը: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան»` 2:3:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-«Լոռի ՖԱ» (հունիսի 2, մեկնարկը 17:30, մրցավար Շահեն Աղայան),  «Նոա»-«Արարատ» (հունիսի 2, մեկնարկը 18:00, մրցավար Աշոտ Ղալթախչյան) և«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (հունիսի 2, մեկնարկը 20:00, մրցավար Հենրիկ Նալբանդյան):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am