Հասարակական

ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում