Հասարակական

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:

«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասաց Պողոսյանը:

Կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են նաև ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում