Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ սահմանադրական դատարանի  նիստերի ժամանակացույցից։

«ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց․

1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝  ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝  Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» գործը վերաբերվում են նույն հարցին, համաձայն
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝  Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին»,- նշված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am