Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսն Իտալիայում եղել է դեռ դեկտեմբերին

Ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսն Իտալիայում եղել է դեռ դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը  կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Առողջապահության ազգային ինստիտուտն ասել է, որ դեկտեմբերի 18-ին Միլանի և Թուրինի ջրերում եղել են վիրուսի հետքեր, մինչդեռ Իտալիայում առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել էր փետրվարի կեսին:

Սա գալիս է ի լրումն այլ երկրների ապացույցների, որ վիրուսը կարող էր ավելի շուտ շրջանառված լինել, քան համարվում է:

Չինաստանի պաշտոնյաները հաստատել են, որ առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի վերջին: Մայիսին ֆրանսիացի գիտնականները նշել էին, որ նմուշների թեստերը ցույց են տվել, որ դեկտեմբերի 27-ին Փարիզի մերձակայքում կասկածվող թոքաբորբով բուժվող հիվանդը իրականում ունեցել է կորոնավիրուս:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am