Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս. Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի եզրափակիչում

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս. Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION 
մրցույթ-փառատոնի եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քանոնահար Մարիաննա Գևորգյանն անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երաժիշտն ասաց, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օնլայն քվեարկությամբ սատարել են իրեն:

Մրցույթի կազմակերպիչները շնորհավորել են Մարիաննային՝ նշելով, որ նա վառ և տաղանդավոր անձնավորություն է, որն իրեն նվիրել է արվեստին և իր յուրահատուկ վարպետությամբ, դերասանական հմտություններով և հետաքրքիր երկացանկով գերել է հեղինակավոր մրցույթ-փառատոնի երկրպագուներին և հեռուստադիտողներին: Ըստ կազմակեպիչների՝ Մարիաննան իր արվեստով նպաստում է  հայկական մշակույթը պահպանելուն և ներկայացնելուն:

Քանոնահարուհին տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 16 մլն մարդ՝ 151 պետությունից: Հունիսի 18-ից մեկնարկում է եզրափակիչում հաղթելու համար նախատեսված քվեարկությունը, որը տևելու է մինչև հունիսի 28-ը: Երաժիշտը հայտնեց, որ իրեն պետական մակարդակով աջակցություն է հարկավոր:

Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝ անցնելով հղմամբ։ 

Օնլայն հարթակում անցկացվող մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3 950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ լինեմ, շատ եմ ուզում հաղթել»,-խոստովանել էր Մարիաննան:

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am