Հասարակական

Փոխվարչապետը վստահեցնում է, որ Ֆիրդուսի նախագիծը առաջ կտարվի՝ բոլորի շահերը հաշվի առնելով

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը վստահեցնում է, որ Ֆիրդուսի նախագիծը առաջ կտարվի՝ բոլորի շահերը հաշվի առնելով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը միակողմանի չէ, միակ ճանապարհը, որ մնում է պետությունը՝ բոլորի շահերը հաշվի առնելով, եղած նախագիծն առաջ տանելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Սարգիս Խանդանյանի հարցին:

Նա նախ հիշեցրեց, որ Ֆիրդուսի ծրագրի գործընթացը փաստացի սկսվել է 2007-2008 թթ-ին: Այդ տարածքը ճանաչել է գերակա շահ, և 2015-ին արդեն իսկ մշակվել է կառուցապատման հայեցակարգ: Կան ներդրողները, որոնք օտարումների համար ներդրել են մոտ 70 մլն դոլարին համարժեք գումար, և նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ լինի: Ավինյանի խոսքով՝ եղել են ձգձգումներ, սակայն եռակողմ հանդիպման արդյունքում տրվել է հնարավորություն, որ այս գումարների փոխանցումն արագ տեղի ունենա, մարդկանց խնդիրներն արագ լուծվեն:

«Խիստ հանձնարարական է տրվել, որ պատմամշակութային բոլոր հուշարձանները հնարավորինս այս ծրագրից, գերակա շահից հանվեն: Որպես պատմամշակութային հուշարձան ֆիքսված շենքերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել: Ինչ վերաբերվում է այն շենքերին, որոնք կարող է դիտարկվեն որպես պատմամշակութային հուշարձան, էլի տեղային լուծումներ փորձում ենք տալ: Եվ 1-2 շենքի հետ կապված կարող է հնարավոր լինի լուծում: Խնդիրը միակողմանի չէ: Միակ ճանապարհը, որ մնում է, Ֆիրդուսի եղած նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ, բոլոր շահերը հաշվի առնելով, առաջ տանել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,-ասաց Ավինյանը:

Ավինյանը նկատեց, որ բոլոր ծրագրերը, որոնք որոշ ծավալով գերակա շահի հետ կապ են ունեցել, փոխկապակցված են եղել միմյանց հետ: «Եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք Գլենդել Հիլս ընկերության սննկացման պատճառով մի իրավիճակում են հայտնվել, գումարներ են վճարած եղել և փաստացի իրենց բնակարանային ապահովության հարցը կախված է եղել օդում: Հեղափոխությունից հետո 438 ընտանիքի բնակարանային ապահովության հարցը՝ և Ֆիրդուսի թաղամասից, և այլ թաղամասերից լուծվել է»,-ասաց փոխվաչապետը:

Երևանի Ֆիրդուսիթաղամասում կառուցապատման աշխատանքեր են ընթանում, որոնք նախատեսվում էավարտել 2023 կամ 2024 թվականին։Թաղամասումհողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։

Թաղամասում առկա է 8 հուշարձան շենք, որոնք դուրս են բերվելՖրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բանակցություններ են տարվում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի, չքանդվի և դուրս գա ծրագրից։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում