Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. 
փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով, մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդուն է վերաբերվել, բայց քանի որ ապրիլի էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնական չի ամփոփվել, լիարժեք գնահատականների հնչեցնելը, կարծում ենք, վաղ է: Ավելի ստույգ կլինի երկու ամսից, արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար կարևոր է եղել հասկանալ նաև՝ արտակարգ դրության օրերին որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց վարձատրություն չի ստացել:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am