Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արաբկիրի ոստիկանները ձերբակալել են «Տելեգրամ»-ով թմրամիջոց վաճառելու փորձ կատարած անձին

Արաբկիրի ոստիկանները ձերբակալել են «Տելեգրամ»-ով թմրամիջոց վաճառելու փորձ 
կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց էր։

Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am