Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական ավանդական կուսակցությունները դատապարտել են Լիբանանում հակահայ հայտարարությունները

Հայկական ավանդական կուսակցությունները դատապարտել են Լիբանանում հակահայ 
հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայ քաղաքական երեք կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները ժողով են գումարել, որի ընթացքում անդրադարձել են Լիբանանում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազդակ» պարբերականը:

Նրանք անդրադարձել են նաև սոցիալական ցանցերում տարածվող նյութերին, որոնց մեջ ինչ-որ մեկը հայ համայնքի դեմ գրգռիչ արտահայտություններ է անում, որոնք չեն նպաստում կայունության և քաղաքացիական անվտանգության պահպանմանը, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, երբ երկիրը գտնվում է զգայուն և ճակատագրական փուլում:

«Այս անպատասխանատու անձը փորձում է խաղալ համայնքի և համայնքային լարի վրա ահաբեկչական այնպիսի բառամթերքով, որ սադրանք է հրահրում երկրի զավակների միջև, միաժամանակ այն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ նկատելով, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունն «արդարացի է» և արտայայտելով իր ատելությունը հայության նկատմամբ: Այս արտահայտությամբ այն դատապարտում է և ընդդիմանում Լիբանանի խորհրդարանի կողմից 2000 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի 20-ամյակն է այս տարի, նշում է նաև, որ այն խնդրի առարկա է դարձնում լիբանանի ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կուսակցությունների հայտարարությունում:

Այս առիթով հայ քաղաքական երեք կուսակցությունները կարևոր են համարում այս անձի նկատմամբ դատական հետապնդումը և լիբանանյան պետությունից պահանջում են համապատասխան միջոցառումներ որդեգրել նրա նկատմամբ ու հնարավորինս արագ պատժել նրան:

«Հայ քաղաքական երեք կուսակցությունները հայ համայնքի բոլոր զավակներին կոչ են անում՝ այս փուլը ամենայն լրջախոհությամբ շրջանցելու եւ չընկնելու համայնքային և սադրանքների թակարդների մեջ, ինչպես նաև հավատարիմ մնալու Դատի նահատակների և ճշմարտության ու մեր սիրելի հայրենիք Լիբանանին: Հայ քաղաքական երեք կուսակցությունները հավատում են, որ Լիբանանը համակեցության երկիր է, և հայ համայնքը եղել է և միշտ պիտի մնա հարգալից լիբանանյան բոլոր համայնքների և նրանց յուրահատկությունների նկատմամբ, ինչպես որ արժանացել է բոլոր համայնքների հարգանքին: Կոչ կուղղենք բոլորին կողք-կողքի կանգնելու և ազգային միասնականություն դրսևորելու` հաղթահարելու համար երկրին դիմագրաված բազմաթիվ դժվարությունները»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, լիբանանահայ լրագրող Նշան Տեր Հարությունյանի հայտարարության և դրանից հետո ստեղծված հակահայ մթնոլորտի լույսի տակ, հեռախոսազրույց է ունեցել ներքին գործերի նախարար Մուհամմատ Ֆահմիի հետ և նրան հայտնել, որ այս հարցով սոցիալական ցանցերի մեջ տարածված տեսանյութը կրում է համայնքային սադրանքի հրահրման բնույթ: Նա կոչ է ուղղել պետական մարմիններին՝ անմիջապես կանգնեցնել նման մթնոլորտի ձևավորումը:

Ներքին գործերի նախարարը խոստացել է անհրաժեշտ միջոցառումների դիմել և ձերբակալել հակահայ հայտարարություններ կատարած անձին: Բագրատունին նմանօրինակ պահանջով դիմել է նաև Լիբանանի Գլխավոր դատախազին, ինչպես նաեւ ներքին ապահովության ուժերի և բանակի գաղտնի ծառայությանը:

Բագրատունին նաև կապ է հաստատել լրագրող Նշան Տեր Հարությունյանի հետ և նրան տեղյակ պահել այս հարցով ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հանձն առած քայլերի գծով` դատապարտելով Տեր Հարությունյանի վրա կատարված հարձակումը:

Լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան  Տեր Հարությունյանը դարձել է սպառնալիքների թիրախ։ «Ալ Ժատիտ» հեռուստաալիքով «Թոք շոու»-ի ընթացքում քաղաքական գործիչ Ուիամ  Ուահապի հետ  տարբեր թեմաներ քննարկելու ընթացքում Տեր Հարությունյանը խոսել է նաև Թուրքիայի կողմից ժխտողականության մասին, որից հետո  թիրախ է դարձել իրենց Թուրքիային մոտ համարող  արմատական շրջանակների համար։ «Թվիթեր»-ում անպարկեշտ արտահայտություններով չբավարարվելով, այդ անձինք և Թուրքիայի  հետ    որոշ կապեր ունեցող անհատները խմբեր կազմելով  հասել են «Ալ  Ժատիտ» հեռուստաընկերության փողոց և հայության հասցեին վանկարկումներ հնչեցնելով պարզել են Թուրքիայի դրոշները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]