Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա. փոխվարչապետ

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Անհատ սպառողների մասով գազի գնի փոփոխություն չի լինի»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ, եթե սահմանին Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա որոշակի չափով այլ սպառողների համար թանկացման հավանականություն կլինի:

Հունիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախահագ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը

«Գազպրոմ Արմենիա» -ն ապրիլի 1-ին հանձնաժողովին էր ներկայացրել սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից բարձրացնել՝ դարձնելով 283 դոլար: Հանձնաժողովն էր առաջարկել էր 266.7 դոլարի տարբերակը՝ ընդ որում փոփոխություն չանելով բնակչության համար, այդ թվում սոցիալապես անապահով սպառողների համար:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]