Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔԿ պետը նոր մանրամասներ ներկայացրեց Վանեցյանի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործից

ՔԿ պետը նոր մանրամասներ ներկայացրեց Վանեցյանի և ՀՔԾ պետի գաղտնալսման 
գործից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (2018-2019թթ.) Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` կրկնելով նախկինում արած իր հայտարարությունը, որ գործն արդեն բացահայտված է:

«Գործի քննությունն ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերների ուղարկել ենք քննչական պահանջ, որը, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ ՔԿ նախագահը հայտարարել էր, որ քրեական գործը բացահայտված է, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]