Տնտեսություն

Արդարադատության նախարարությունը 900 մլն դրամի խնայողություն է կատարել

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը 900 մլն դրամի խնայողություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 900 մլն դրամի խնայողություն է կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 16,9 մլրդ դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 20 մլրդ դրամ: Փաստացի 19,1 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում