Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել

Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է  բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Seattle Times-ը, կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց և կայուն վիճակում է։ Վարորդը ձերբակալված է. ոստիկանությունը հետաքննում է դեպքը:                               

Մինեապոլիսում աֆրո-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր նրան։ Միջադեպում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնի պահպանման և վերահսկման գործում ներգրավված էր նաև ԱՄՆ ազգային գվարդիան. մոտ 40 քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am