Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր. Փաշինյան

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավելի վարակակիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով տվյալագիտական վերլուծությունը։

«Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավելի վարակակիր կա։ Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով»,- ընդգծել է ՀՀ վարչապետն իր գրառման մեջ։

Հայաստանում հունիսի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 69 171 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 200 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 68, 68, 52, 49, 81, 82 տարեկան տղամարդիկ և 75, 66, 63, 63 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am