Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ ավիաընկերությունները խոշոր կրճատումներ են իրականացնում

ԱՄՆ ավիաընկերությունները խոշոր կրճատումներ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ԱՄՆ-ի որոշ ավիաընկերություններ ստացել են հսկայական օգնություն խրախուսման փաթեթից, այդուհանդերձ նրանք պլանավորում են կրճատել անձնակազմը, որպեսզի հաղթահարեն կորոնավիրուսային արգելափակումների արդյունքում ստեղծված զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ «American Airlines» և «United Airlines» ընկերությունները ծրագրում են 30 տոկոսով կրճատել աշխատողներին և ղեկավար կազմին: «Delta Air Lines» ընկերությունը նույնպես միջոցներ է ձեռնարկում՝ ծախսերը կրճատելու համար:

Սինգապուրի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Վոլոդիմիր Բիլոտկաչն ընդգծում է, որ 30 տոկոսը մեծ կրճատում է, սակայն նշում է, որ վերջին տարիներին աշխատողների թիվն այս ոլորտում ավելի արագ էր աճում, քան ուղևորների թիվը: Ըստ նրա, վերջին 25 տարում ամերիկյան ավիաընկերությունների աշխատակիցների թիվն աճել է 25 տոկոսով, իսկ ուղևորներինը ՝ ընդամենը 15 տոկոսով:

Ամերիկյան կառավարության խրախուսման փաթեթը նախատեսում է օժանդակություն խոշոր ավիաընկերություններին, ըստ որի «American Airlines» ընկերությանը կտրամադրվի 5.8 միլիարդ դոլար՝ դրամաշնորհների և ցածր տոկոսադրույքերով վարկերի տեսքով, «United Airlines»-ին՝ մոտ 5 միլիարդ, «Delta Air Lines»-ին՝ 5.4 միլիարդ, իսկ «Southwest» ավիաընկերությանը 3.3 միլիարդ դոլար:

Ավիաընկերությունները վերապրում են դժվարին օրեր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև գրեթե ամբողջ աշխարհում: Շուրջ 15 հազար ուղևորափոխադրող ինքնաթիռներ դադարեցրել են թռիչքները պահանջարկի նվազեցման արդյունքում և վերածվել բեռնափոխադրող ինքնաթիռների:

Ըստ փորձագետների, կորոնավիրուսի հատուկ դրության մեղմացումից կամ վերացումից հետո ավիաընկերությունների վերականգնումը զգալիորեն կախված է լինելու ուղևորների վստահությունից, որ թռիչքներն անվտանգ են հիվանդանալու տեսանկյունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am