Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեսչական մարմինների ստուգողական այցերի ընթացքում կասեցվել է շուրջ 1500 տնտեսվարողի գործունեություն

Տեսչական մարմինների ստուգողական այցերի ընթացքում կասեցվել է շուրջ 1500 
տնտեսվարողի գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ  դրության պայմաններում տեսչական մարմինները իրականացրել են 22 հազար ստուգողական այց, ինչը շատ մեծ ծավալ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Այդ ստուգողական այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: Միայն հունիսի 5-ի դրությամբ ունենք 796 ստուգում, որի արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեությունը»,- ասաց Ասոյանը։

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որոնք տալիս են ցանկալի արդյունք:

«Շուրջ տաս օր նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Մենք նախօրոք չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար»,- նշեց Ասոյանը։

 Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները և բուժհաստատությունները։

«Մենք այսօր կասեցրել ենք Կառավարության 1 և 3 մասնաշենքերում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը: Կասեցրել ենք նաև բուժհաստատության գործունեություն, որտեղ ևս խնդիրներ էինք արձանագրել: Ունենք նաև դեպք մանկապարտեզի կասեցման»,-ասաց Ասոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am