Հասարակական

ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

2 րոպեի ընթերցում

ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«2018թ. ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- ասաց Մարտիրոսյանը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ձերբակալությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում