Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրեց պետբյուջեի կատարման գործընթացում նկատած խնդիրները

Հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրեց պետբյուջեի կատարման գործընթացում 
նկատած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվեքննիչ պալատը 2019 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացում նկատում է որոշ խնդիրներ, միևնույն ժամանակ՝ արձանագրում դրական տեղաշարժերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն  Յոլյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան նախնական հաշվետվության վերաբերյալ պալատի եզրակացությունը:

Ըստ պալատի՝ պետական բյուջեի կատարման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ, որոնք չեն բխում հանրային հաշվետվողականության ապահովման լավագույն սպասումներից: «Այդ իսկ պատճառով հաշվեքննիչ պալատն առաջակում է Պետական բյուջեի մասին ամենամյա օրենքում, ինչպես նաև տարեկան հաշվետություններում ներառել  ըստ եկամտատեսակների հարկային եկամուտների պլանավորած ցուցանիշները: 2014 թվականից մինչև այժմ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի համար վճարված տոկոսավճարները ներառված չեն ներքին տոկոսավճար հոդվածում»,-ասաց Յոլյանը:

Պետական պարտքի կառավարման 10 ուղղություններով պալատն արձանագրել է 37 խնդիր, դրանց շտկման ուղղությամբ տվել  44 առաջարկություն: Յոլյանը նաև նկատեց, վերջին 1 տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք դրական տեղաշարժեր Հաշվեքննիչ պալատի կողմից նախկինում ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացում: Օրինակ արտաբյուջետային միջոցները 2019-ին արդեն իսկ ներառվել են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում: Հաշվի առնելով եզրակացությամբ ներկայացված նկատառումներն ու փաստերը՝ պալատը 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տալիս է դրական եզրահանգում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am