Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը 2019 թ. հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1 280 դեպք

Ոստիկանությունը 2019 թ. հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1 280 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1 280 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«2019 թ. Հայաստանում հայտնաբերվել է 1 280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, ինչն ավելին է 2016 և 2017 թթ. ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվից»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերից 324-ը կապված են կաշառակերության հետ, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի և այլն:

ՀՀ ոստիկանությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 4,2 միլիարդ դրամի խնայողություն է կատարել:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am