Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել

ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 12,6 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 15,1 մլրդ դրամ: Փաստացի 14,6 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 97%-ը: Եթե այդ մեծությունը համեմատելու լինենք սկզբնական ծրագրի հետ, ապա մենք կունենանք 100%-ը գերազանցող և 16,4% գերակատարում սկզբնական ծրագրի համեմատությամբ»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նշեց, որ ԱԻՆ-ը նախորդ տարվա ընթացքում 7 միջոցառում է իրականացրել, որոնցից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է փրկարար ծառայությունը:

«Փրկարար ծառայության համար ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 11,1 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 10,7 մլրդ դրամ կամ 96,1%-ը»,- նշեց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am