«Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին»
21:01, 4 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց «Արարատ»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով: Աչքի ընկան Սոլոմոն Իմե Ուդոն և Մորի Կոնեն:
«Նոա»-ն «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ և գերազանցեց մրցակցին նվազագույն հաշվով: «Նոա»-ի կազմում միակ գնդակ խփեց Վլադիմիր Ազարովը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում