Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այլ անձի վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքով քրգործից անջատված մասն ուղարկվել է դատարան

Այլ անձի վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքով քրգործից անջատված մասն 
ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը:

«Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին 35-ամյա տղամարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհու հետ և տեղեկանալով աշխատանքի ընդունվելու նրա մտադրության մասին՝ խոստացել է օժանդակել վերջինիս և իր մոտ աշխատանքի տեղավորել: Այնուհետև կնոջ վստահությունը ձեռք բերելով՝ նրա նույնականացման քարտի պատճեն վերցրել է և բանկից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր տրամադրության տակ առկա նույնականացման քարտի պատճեով հայաստանյան բանկերից մեկում, առցանց տարբերակով, վերջինիս անվամբ ձևակերպել վարկ է՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը բանկային քարտն ստացել է քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի միջոցով և ինչպես տվյալ բանկին, այնպես էլ՝ այլ բանկին պատկանող բանկոմատներից կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am