Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Անկրկնելի՝ հայ թատերական կյանքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Անկրկնելի՝ հայ թատերական կյանքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...20-րդ դարասկիզբը հայ թատրոնի ոսկե  ժամանակաշրջանն էր: Այս ընթացքում  հայտնաբերվել են այնպիսի  հայ դերասաններ, որոնց արվեստը հայտնի է դարձել հայրենի սահմանից այն կողմ: Գաղտնիք չի լինի ասել, որ այդ դերասանների կողքին այնպիսի ռեժիսորներ էին, ովքեր բացահայտում  էին նրանց բեմական գաղտնի հնարավորությունները, հղկում խաղը: Այդ իսկ պատճառով այս ժամանակաշրջանը նաեւ լավագույն  ռեժիսուրայի շրջափուլն էր: Հենց այս նորագույն թատրոնի կողքին  է  բացահայտվել Վարդան Աճեմյան անունով ռեժիսորը, ում ծննդյան տարեդարձն է այսօր:

Վարդան Աճեմյանն իր հուշերում անկեղծանում է, որ թեեւ անգնահատելի է հայ վարպետների դերն իր կյանքում, սակայն իր ստեղծագործական ձեռագրի ձեւավորման գործում օգնել են ոչ այնքան ստուդիական պարապունքները, որքան  Մոսկվայի գեղարվեստական թատրոնը: Ի դեպ, ոչ բոլոր արվեստագետներին  է հաջողվել ճանաչել ու շփում ունենալ  թատերական  այնպիսի գործիչների հետ, ովքեր մի ամբողջ թատերական ուղղություն են մշակել, իսկ այդ ժամանակ Մոսկվայի գեղարվեստական թատրոնն իր նորարարությամբ «թատրոնների թագուհին» էր, ռեժիսորները՝ «թատրոնի վարպետներ»: Վարդան Աճեմյանն այս նորագույն թատրոնի  բովանդակությունը, փորձը, խաղի օրենքները  զարգացրեց հայ թատրոնում՝ բեմադրելով  վառ, չկրկնվող, ինքնատիպ ներկայացումներ: Հենց սրանով է անկրկնելի Աճեմյանի դերը հայ թատրոնում...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]