«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երբ հակամրցակցային համաձայնությունները բանավոր են կայացվում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների առաջարկներով է հանդես եկել, որոնք բերելու են ազատ տնտեսական մրցակցության, սպառողների շահերի պաշտպանության համար առավել արդյունավետ կառուցակարգերի:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի առջեւ դրված նպատակներն ու ստանձնած լիազորությունների իրականացումը շատ դեպքերում անհնար է առանց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության, ինչը խիստ անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտման, այլեւ կանխման համար։ Մասնավորապես, հակամրցակցային համաձայությունները գրեթե բոլոր դեպքերում կայացվում, օրենքի այլ խախտումներ շատ դեպքերում կատարվում են գաղտնի բանավոր համաձայությունների տեսքով: Մինչդեռ խախտումը բացահայտելու եւ հաստատելու հանձնաժողովի միակ գործիքը ստուգումների սահմանափակ լիազորությունների եւ տեղեկատվություն պահանջելու միջոցով փաստաթղթային ապացույցների ձեռք բերումն է:
«Նման պայմաններում դժվարանում է եւ շատ դեպքերում անհնարին է դառնում օրենքի խախտման փաստի ապացուցումը,- ասաց Գեղամ Գեւորգյանը,- եւ վարչական վարույթը կարճվում է, չնայած օրենքի խախտման առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան… »:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում