Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երբ հակամրցակցային համաձայնությունները բանավոր են կայացվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երբ հակամրցակցային 
համաձայնությունները բանավոր են կայացվում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  օրենսդրական փոփոխությունների առաջարկներով է հանդես եկել, որոնք բերելու են ազատ տնտեսական մրցակցության, սպառողների շահերի պաշտպանության համար առավել արդյունավետ կառուցակարգերի:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի առջեւ դրված նպատակներն ու ստանձնած լիազորությունների իրականացումը շատ դեպքերում անհնար է առանց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության, ինչը խիստ անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտման, այլեւ կանխման համար։ Մասնավորապես, հակամրցակցային համաձայությունները գրեթե բոլոր դեպքերում կայացվում, օրենքի այլ խախտումներ շատ դեպքերում կատարվում են գաղտնի բանավոր համաձայությունների տեսքով: Մինչդեռ խախտումը բացահայտելու եւ հաստատելու հանձնաժողովի միակ գործիքը ստուգումների սահմանափակ լիազորությունների եւ տեղեկատվություն պահանջելու միջոցով փաստաթղթային ապացույցների ձեռք բերումն է:

«Նման  պայմաններում դժվարանում է եւ շատ դեպքերում անհնարին է դառնում օրենքի խախտման փաստի ապացուցումը,- ասաց Գեղամ Գեւորգյանը,- եւ վարչական վարույթը կարճվում է, չնայած օրենքի խախտման առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան… »:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am