Հասարակական

ԱԺ-ն հավանության արժանացրեց ռազմարդյունաբերական համալիրին առնչվող կառավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն հավանության արժանացրեց ռազմարդյունաբերական համալիրին առնչվող կառավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի շարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով:

Կառավարության նախագիծը ներկայացնելիս, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարԳոռՄելիքյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները նույնպես փոխանցվել են նախարարությանը:

«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում»,- ասաց փոխնախարարը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության էր արժանացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում