Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի` բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: Դրույթներից մեկով` այդ արտոնությունների կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am