Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

«Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունը իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ

«Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունը իրականացրել է հատուկ գործողություն․ 
կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի որոշումը իրականացնելու նպատակով  Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում հունիսի 3-ի գիշերը ոստիկանությունը իրականացրել է հատուկ գործողություն, կան ձերբակալվածներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,- գրել է Փաշինյանը։

Հունիսի 2-ին «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Միրգ և բանջարեղեն վաճառող գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա, որի հետևանքով կհայտնվեն անելանելի վիճակում։

Վաճառողներին առաջարկվել էր մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով դադարեցնել շուկայի աշխատանքը։ Բացի այդ, նրանց առաջարկվել էր ապրանքը վաճառել մեկ այլ տարածքում, որի նպատակով կհատկացվի տարածք, ինչպես նաև կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցները ապրանքը իրացնելու ուղղությամբ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ