Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Պատահական մտել եմ Երեւանի հասարակական տրանսպորտի թիվ 57 երթուղու ավտոբուսներից մեկը: Ուղեւորները շատ չեն: Կանգառներից մեկում ավտոբուս է մտնում առանց դիմակի, բավականին երիտասարդ մի տղամարդ: Վարորդը ոչ մի դիտողություն չի անում: Նստելուց հետո (վարորդի կողքի նստարանին) ուղեւորը գրպանից հանում է դիմակը եւ, «կախելով ականջներից» հագցնում ծնոտին ու մինչեւ վերջնականգառ նստում այդ վիճակում: Վարորդը կրկին ոչինչ չի ասում: Սա եզակի դեպքերից չէ տրանսպորտում, տարածված երեւույթ է, որը վկայում է ձեւականության վերածվող սովորության մասին: Ի դեպ, թիվ 27 երթուղու ավտոբուսներից մեկում մոտ կես ժամ երթեւեկության ընթացքում չեմ նկատում որեւէ մեկին, որ օգտվի ախտահանիչ հեղուկից, չնայած երկու մուտքի վրա էլ հեղուկը կա: Այդ միջոցը մի տեսակ ավելորդ է համարվում ուղեւորների համար: Ձեռնոց կրելու դեպքում ալկոգելից չօգտվելը դեռ հասկանալի է, մինչդեռ մերկ ձեռքերի պարագայում հասկանալի չէ: Տրանսպորտ մտնելով մեզ հետ այնտեղ ենք մտցնում պոտենցաիալ վիրուսը եւ վտանգի ենթարկում ուղեւորասրահում գտնվող բոլոր ուղեւորներին, բայց հարկ չենք համարում վարակազերծել մեր ձեռքերը: Նույն կերպ ուղեւորասրահից մեզ հետ կարող ենք տանել վիրուսը եւ ախտահարել բոլոր այն տարածքները, ուր մտնում ենք իջնելուց հետո: Գոնե մեր տները հաստատ մտնում ենք...»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ