Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական հիմքեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կամավորական աշխատանքի մշակույթը 
զարգացնելու օրենսդրական հիմքեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձեւեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին: Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաեւ հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում: Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության մեջ:

Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայցրել «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել: 2006  եւ 2010 թվականներին մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու  նախագիծ: 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am