Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործադիրն առաջարկում է ընդլայնել իրավաբանական նշանակության փաստը հաստատող ապացույցների շրջանակը

Գործադիրն առաջարկում է ընդլայնել իրավաբանական նշանակության փաստը 
հաստատող ապացույցների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել իրավաբանական նշանակության փաստը հաստատող ապացույցների շրջանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: 

Ընդլայնվում է նաև դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am