Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նորից կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, ամենուրեք կրել դիմակ, առանց ախտահանման ձեռքերը դեմքին չմոտեցնել, պահել սոցիալական հեռավորություն:
Հայաստանում հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է:
Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր9492դեպք, որոնցից3402-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում5896պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է58 668թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան139դեպք:
Աննա Գրիգորյան