Հասարակական

«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց են գտել»։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը․

«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:

Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում