Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Արցախի նախագահն ընդունել է ՀԷՑ-ի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀԷՑ-ի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐտ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ