Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հրանտ Թոխատյանի` երեխաների տոնին նվիրված համատեղ նախաձեռնությունը չի կայանա

Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հրանտ Թոխատյանի` երեխաների տոնին նվիրված 
համատեղ նախաձեռնությունը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հունիսի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները պետք է ներկայացնեին Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պետք է պատմեր հեքիաթը: Սակայն նախաձեռնությունը չի իրականացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Հրանտ Թոխատյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում: «Ես և նվագախմբի երաժիշտները պատրաստ էինք ուղիղ եթերում երեխաների համար հեքիաթ պատմել, բայց կա հանրապետության պարետի ու պարետատան որոշումը, որի համաձայն բոլորը պետք է դիմակներ կրեն, ինչը շատ ճիշտ որոշում է, և տանից դուրս գալիս անպայման պետք է դիմակ կրել, բայց դիմակով հեքիաթ պատմել ես չէի կարող, որովհետև չէի հարգի իմ մասնագիտությունը: Նույնը վերաբերում է նվագախմբի երաժիշտներին, ուստի մենք որոշեցինք սպասել ավելի լավ ժամանակների, երբ հնարավոր կլինի հանդիպել»,-նշեց Թոխատյանն ու ընդգծեց, որ հատկապես երաժիշտները դիմակով նվագել չեն կարող:

Թոխատյանն ընդգծեց, որ կփորձեն ինչ-որ կերպ նկարահանել հեքիաթի ընթերցումը և այն մատուցել առցանց հարթակում:

Թոխատյանը շնորհավորեց բոլոր երեխաների տոնը՝ նրանց մաղթելով առողջություն, երեխաներին հորդորեց լավ սովորել ու միշտ լսել ծնողներին, տատիկներին և պապիկներին:

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ