Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի այգի-պուրակ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:   Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ այգի-պուրակն ընդգրկելու է 1150 քառակուսի մետր տարածք: Այն կառուցվելու է Շողակաթ բնակավայրի կենտրոնում:

«Այգի պուրակում կունենանք կանաչապատ, ծառապատ տարածքներ, նստարաններ, համերգների ու այլ միջոցառումների համար՝ բեմական հատված, շատրվաններ: Սրանով Շողակաթ համայնքի կենտրոնը կդառնա ավելի բարեկարգ ու բարետես, մեր համայնքի բնակիչները ժամանցի ու հանգստի, միջոցառումների վայր կունենան: Այգի-պուրակից կօգտվեն նաեւ մեր համայնք այցելող հովեկները եւ զբոսաշրջիկները: Շինարարության մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am