Crew Dragon տիեզերանավը 2 հոգանոց անձնակազմով արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
00:18, 31 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու հոգանոց անձնակազմով արձակվեց դեպի Միջազգային տիեզերակայան Falcon 9 հրթիռի միջոցով ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սա 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան են գործուղվում տիեզերագնացներ։ Սա նաև առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունն է տիեզերագնացներ ուղարկում Միջազգային տիեզերակայան։
Տիեզերանավի անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի կունենա կիրակի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում