Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բելառուսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ երկրում դեպքերի թիվը հասել է 41 658-ի, կատարվել է 526 559 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդ, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19-ը։ Անցած մեկ օրում առողջացածների թիվն աճել  է  574-ով։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am