Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական արվեստի թանգարանը երեխաների տոնը կշնորհավորի օնլայն ցուցահանդեսով

Ռուսական արվեստի թանգարանը երեխաների տոնը կշնորհավորի օնլայն 
ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը, համագործակցելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ, հանդես կգա «Մեկուսացած  մանկական արվեստ» խորագրով օնլայն ցուցահանդեսով, որը կներկայացվի հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասաց՝ ցուցահնդեսում արվեստասերները կարող են տեսնել Գեղագիտության ազգային կենտրոնի դասախոս, գոբելենագործ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանի սաների ստեղծագործությունները: «Երեխաները մեկուսացման ընթացքում նկարել են իրենց ծնողների դիմանկարները: Էական է, որ համավարակի օրերին նրանց համար ընտանիքը վերարժևորվել է և յուրահատուկ մոտեցումներով արտացոլվել նրանց նկարներում»,-ընդգծեց Մկրտչյանը:

Թանգարանի տնօրենը հիշեցրեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում համավարակի օրերին թանգարանները գործունեություն են ծավալում առցանց հարթակում: Ռուսական արվեստի թանգարանը նույնպես աշխատում է վիրտուալ տիրույթում,  կազմակերպում տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, կրթական տուրեր: Հետաքրքիր նախաձեռնություններից մեկն էլ «Մեկուսացած  մանկական արվեստ» ցուցահանդեսն է, որը հոլովակի տեսքով կներկայացվի առցանց, իսկ երբ թանգարանը բացի իր դռները, երեխաների նկարները կցուցադրվեն ցուցասրահներում:

«Մաղթում եմ, որ մեր երեխաները, հայ ժողովուրդն առողջ լինի, կարողանա այցելել մշակութային հաստատություններ և իրականում տեսնել կերպարվեստի բացառիկ գործերը: Այսօր մենք փորձում ենք ներկայացնել թանգարանային հավաքածուները, կատարողական արվեստն առցանց հարթակում, բայց սա մեր սիրելի այցելուների հետ կապը պահպանելու ժամանակավոր միջոց է: Հուսամ՝ շուտով հնարավոր կլինի արվեստի գլուխգործոցները վայելել ցուցասրահներում»,-ընդգծեց Մարինե Մկրտչյանը:

Մայիսի 20-ին ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամների նախաձեռնած «Թանգարանների կյանքը COVID19-ի օրերին» թեմայով վեբինարին Մարինե Մկրտչյանը խոսել էր օնլայն աշխատանքի դրական կողմերի մասին՝ նշելով, որ առցանց հարթակում իրականացվող բազմաժանր և բազմաոճ ծրագրերը հնարավորություն տվեցին բացահայտել թանգարանի աշխատակիցների ստեղծագործական ներուժը: Արդյունքում թանգարանի հետևորդների քանակը զգալիորեն աճել է:

 Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am