Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շիրակում կորոնավիրուսի անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն առողջության առաջնային օղակինն է

Շիրակում կորոնավիրուսի անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն 
առողջության առաջնային օղակինն է

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես ողջ հանրապետության տարածքում, Շիրակի մարզում ևս  հիվանդության անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա:

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է: 26 պացիենտ բուժվում է  մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am