Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը չի բացառում վերադարձը կարանտինային խիստ ռեժիմին

Փաշինյանը չի բացառում վերադարձը կարանտինային խիստ ռեժիմին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ իրավիճակից կախված անհրաժեշտ կլինի վերադառնալ կարանտինային խիստ ռեժիմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով, կառավարելի պահել իրավիճակը: Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է: Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը: Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մինչ կարանտինային ռեժիմի վերադառնալը, կարող են կիրառվել խստացման այլ մեթոդներ, որոնցից մեկը ամենուրեք դիմակի կրումը պարտադիր դարձնելն է:

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]