Այսօր՝ մայիսի 29-ին
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1913 թ. այս օրը ծնվել է Լեւոն Կարագյոզյանը՝ հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ:
* 1453 թ. այս օրը Մեհմեդ II-ի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը:
* 1453 թ. այս օրը ընկավ Կոստանդնուպոլիսը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի՝ Բյուզանդական կայսրության պատմությունը։
* 1922 թ. այս օրը մահացել է Եվգենի Վախթանգովը՝ ռուսահայ նշանավոր ռեժիսոր:
* 1996 թ. այս օրը մահացել է Հրանտ Շահինյանը՝ հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն:
* 1914 թ. այս օրը ծնվել է Գաբրիել Արեւյանը՝ հայ արձակագիր, լրագրող:
* 1931 թ. այս օրը ծնվել է Վաչե Ավագյանը՝ կենսաբան:
* Նշվում է ՄԱԿ-ի խաղաղապահների օրը:
Գիտե՞ք, որ...
* Դելֆինները կարող են անվանակոչել մեկմեկու հատուկ ձայնային ազդանշաններով:
* Աշխարհի ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչեւ 55 մետրի:
* Ջուր հայտնաբերվել է նաեւ հարեւան մոլորակների վրա: Սակայն միայն Երկրի վրա է, որ ջուրը կարող է լինել երեք տարբեր վիճակներում` սառցային, հեղուկային եւ օդային:
* Երկրի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այն գրեթե 500 հրաբուխ ունի աշխարհով մեկ: Երկրի մոտ 80 տոկոսը հրաբխային հողից է:
* Ձգողականության ուժի պատճառով ամենամեծ բարձրությունը, որին տեսականորեն կարող են հասնել ծառերը, կազմում է 130 մետր:
* Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրեւից:
* Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:
* Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:
* Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:
* Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:
* Անձրեւը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի եւ ակտինոբակտերիաների հոտն է:
* Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ դրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:
* ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում