Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Դավթաշենում ստուգված հանրային սննդի 13 օբյեկտներից միայն մեկում

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Դավթաշենում ստուգված հանրային սննդի 13 
օբյեկտներից միայն մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, մայիսի 26-ին շրջայց են կատարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի 13 օբեկտներում՝ ստուգելու ՀՀ պարետի որոշումների կատարման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանրային սննդի 12 օբեկտներում՝

Ա/Ձ «Անահիտ Դամիրյան», 3-րդ թաղամաս 20/8,

Ա/Ձ «Խաժակ Սարգսյան» Տիգրան Պետրոսյան 23/2,

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ, Տիգրան Պետրոսյան 9/5,

Ա/Ձ «Նելլի Ավանեսյան», 1-ին թաղամաս 37,

«Կարաս Գրուպ» ՍՊԸ, Տ. Պետրոսյան 27/2,

«Երազ» ՍՊԸ, 4-րդ թաղամաս Գ մ/շ,

Ա/Ձ «Կարեն Մարտիրոսյան», 2-րդ թաղամաս 43,

Ա/Ձ «Գևորգ Միրզոյան», 2 թաղամաս 43 դիմաց,

Ա/Ձ «Կարինե Հարությունյան», 4-րդ թաղամաս 11 2Ա,

Ա/Ձ «Իրինա Սարգսյան», Դավթաշեն Ձոր 1 թաղ 95 հողակտոր,

«Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ, 3-րդ թաղամաս 19/4,

Ա/Ձ «Ֆլորա Ստեփանյան», 4 թաղամաս 41/4,

խախտումներ չեն հայտնաբերվել: Խախտումներով է աշխատել միայն անհատ ձեռնարկատեր Գևորգ Ստեփանյանին պատկանող, Դավթաշենի 2-րդ թաղամասի 4-րդ շենքի դիմաց գործունեություն ծավալող հանրային սննդի կետը: Այստեղ բացակայել են հաճախորդներին ջերմաչափելու և տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանները, մուտքերի մոտ չեն եղել աղբամաններ՝ նախատեսված դիմակների և ձեռնոցների համար:

Խախտման մասին արձանագրությունը ՍԱՏՄ-ն ներկայացնելու է պարետատուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am