Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի ութ համայնքում կիրականացվի բնակարանային շինարարություն

Շիրակի ութ համայնքում կիրականացվի բնակարանային շինարարություն

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզպետարանն ու «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը պայմանագիր են ստորագրել բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Մայիսի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության բաժնից՝  բնակարանային շինարարություն կիրականացվի մարզի 8 համայնքում, կկառուցվի 55 բնակելի տուն՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձոր համայնքում, 27 տուն՝ 7 համայնքներում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է գտնել իր ուզած շինարարին, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» մարզպետարանի պատվիրատվությամբ կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկայի, սարքավորումների հատկացման աշխատանքները։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում:  

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am