Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Գյուղացիների խնդրի լուծումը մտածողության փոփոխության մեջ է․ վարչապետն ամփոփեց այցն Արարատի մարզ

Գյուղացիների խնդրի լուծումը մտածողության փոփոխության մեջ է․ վարչապետն 
ամփոփեց այցն Արարատի մարզ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը գյուղատնտեսության մեջ ունի մեկ խնդիր, և դա գիտելիքի հարցն է։ Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում՝ ամփոփելով Արարատի մարզ կատարած այցը։

«Եթե գյուղացիների կողմից բարձրացված խնդիրները լուծենք, միևնույն է դա, կարևոր հարցը չի լուծելու։ Ինչու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա հետևանքով բերքի գինը այնքան է ընկելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի բերքը քիչ է լինելու, այնքան քիչ, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի կարկուտ է տեղալու, մի տարի ցրտահարություն է լինելու, մի տարի երաշտ՝ բոլորը հավասարազոր խնդիրներ են։ Հարցը հետևյալն է, թե որն է այս խնդրի լուծումը։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ լուծումը մտածողության փոփոխության մեջ է»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում Հայաստանում հողի մշակման մշակույթի փոփոխությունը, քանի որ առկա մշակույթով հնարավոր չէ գյուղացին հարստանա կամ բարգավաճի։

«Ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է, թե ինչքան բերք կլինի, այլ պլանավորում է, թե ինչքան բերք է պետք, որովհետև բերքի ծավալը կառավարվող է։ Ժամանակակից աշխարհի ինտենսիվ այգիներում բերքը կախված չի եղանակից կամ այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց ջրի, որոգման խնդիրը ժամանակի ընթացքում կլուծեն, սակայն ամենակարևորը հարցը դեռ մնում է՝ գյուղացու կյանքն այդ հարցի լուծմամբ բարեկեցիկ չի դառնում։

«Պետք է անցնել գյուղացիական ժամանակից տեխնոլոգիաների, ինտենսիվ գյուղատնտեսության, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսության, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսության, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Եզրափակելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ սառույցը տեղից շարժվում է, և գյուղացիները ընդունում են այն փաստը, որ գիտելիքի և իմացության խնդիր կա։

                                                    





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ