Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Մարտունի քաղաքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

Մարտունի քաղաքում  մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» 
ծրագիրը

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող  «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ծրագրի շրջանակներում  կատարվում է Մարտունի համայնքի Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու եւ համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման  աշխատանքները: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 1,5 միլիոն դրամ, Մարտունու համայնքապետարանի կողմից՝ մինչեւ 300 հազար դրամ: «Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցների, համայնքային այգու եւ քաղաքապետարանի դիմացի պուրակի  քանդված եզրաքարերն են նորոգվում, գազոններից հեռացվում է ավելորդ հողը եւ ենթարկվում հարթեցման: Ծրագրի իրականացման շնորհիվ բացվել է ժամանակավոր 8 աշխատատեղ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 1 ամսվա ընթացքում»,-ներկայացրեց քաղաքապետը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ