Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ